Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Եթե մազերը կոտրատվում են

Եթե մազերը կոտրատվում են

Քիչ են կանայք, ովքեր չեն անհանգստանում մազերի գեղեցկության և առողջ տեսքի համար: Կարելի է ասել, որ մազերի կոտրատվելը ամենահաճախ հանդիպող խնդիրներից է, և ժամանակակից կանանց գրեթե կեսը բախվում է նման խնդրի: Անգամ ամենաառողջ տեսք ունեցող մազերը` ինչ-ինչ պատճառներով, կարող են մեկ-երկու ամսում անկենդան դառնալ, կորցնել փայլը, փշրվել ու թափվել: Ին՞չ անել այս դեպքում:

Երբեմն չեն օգնում նույնիսկ թանկարժեք շամպուններն ու բալզամները: Իհարկե, մազերի համար միշտ պետք է ընտրել լավագույնը, սակայն միայն արտաքին խնամքը խնդիրը չի լուծի: Բացի այդ, միշտ չէ, որ կոսմետիկ միջոցների գինը համապատասխանում է նրանց որակին:

Ինչու են մազերը կոտրատվում


Մասնագետները համոզված են, որ մազերի կոտրատվելը անմիջականորեն կապված է առողջական ընդհանուր վիճակի հետ, և մենք հիմքեր չունենք դրան չհավատալու: Մազերն էլ` եղունգների նման, մաշկի կցաճուկներ են, և անմիջապես արտահայտում են այն, ինչ զգում է մեր օրգանիզմը:


Մազերը կոտրատվելու հետ կապված բնածին խնդիրները հազվադեպ են, հանդիպում են դեպքերի 2-3%-ի դեպքում: Ավելի հաճախ կոտրատվում են չոր մազերը, սակայն նույնը կարող է տեղի ունենալ նաև նորմալ, նույնիսկ յուղոտ մազերի հետ։ Որպես կանոն, կոտրատվում են մազերի ստորին հատվածները:


Ամնենատարածված պատճառներից է վիտամինների պակասը, սակայն մազերին պետք են ոչ միայն վիտամիններ, օրգանիզմին անհրաժեշտ են նաև հանքանյութեր, ֆերմենտներ, սպիտակուցներ, ածխաջրեր, ամինաթթուներ, ճարպեր և այլն, այնպես որ, պետք է կարգավորել սննդակարգը:

Ինչ անել, եթե մազերը  կոտրատվում են


Մազերի կոտրատվելը կանխելու համար պետք է սովորել խմել մաքուր ջուր` օրական երկու լիտրից ոչ պակաս, ուտել թարմ մրգեր ու բանջարեղեն, ընկուզեղեն: Փորձեք անել դա գոնե մեկ ամիս, և մազերը կսկսեն կոտրվել ավելի հազվադեպ:

Հաճախ մազերը հիվանդանում են աղիների աղտոտվածությունից, այնպես որ, պետք է իմանալ ինչպես մաքրել օրգանիզմը, իսկ հետո վերականգնել աղիքային միկրոֆլորան: Դրա համար պետք է ուտել ոչ միայն կաթնաթվային մթերքներ, այլև դիմել տարբեր ժողովրդական միջոցների:


Մազերի որակի վրա ազդող շատ հիվանդություններ առաջանում են ոչ ճիշտ սնունդից: Դրանք հիպո- և ավիտամինոզներն են, հորմոնալ հավասարակշռության և նյութափոխանակության խանգարումները, լյարդի, երիկամային, աղեստամոքսյին տրակտի հիվանդությունները և այլն:


Կան նաև աննկատ ընթացող հիվանդություններ, դրանցից են` ճիճվային հիվանդությունները, լյամբլիոզները, նշիկների բորբոքումը, նույնիսկ` կարիեսը, որոնք նպաստում են և արտահայտվում են նաև մազերի կոտրատվելով, միաժամանակ, առողջության ընդհանուր վիճակը եթե ոչ նորմալ, ապա գոնե բավարար է թվում:


Մազերի վրա բացասաբար են ազդում շրջակա միջավայրի մի շարք գործոններ՝ էկոլոգիան, եղանակային պայմանները՝ քամին, շոգը, ցուրտը, պայծառ արևը: Վնասակար սովորությունները, գերհոգնածությունը, ծանրաբեռնվածությունը, սթրեսները, կոշտ քլորացված ջուրն ու «քիմիայով» հարուստ մազերի խնամքի միջոցները: Իրենց «ավանդն» ունեն նաև ներկերը, գանգրացնելը, վարսահարդարման այլ գործողություններ, որոնցից մազերը հայտնվում են ուղղակի «կաթվածային» իրավիճակում:

Մազերի կոտրատվելը կանխող խնամքը


Մազերը խնամելիս ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել և ինչպե՞ս կանխել ագրեսիվ գործոնների ազդեցությունը: Չէ՞ որ չենք կարող դուրս չգալ փողոց, միշտ ծածկել մազերը, հրաժարվել վարսահարդարման գործողություններից, նաև` լվացվելու ջուրը նույնն է բոլորի համար: Այնուամենայնիվ, ինչ-որ բան կարող ենք անել, օրինակ, կարգավորել ջրի ջերմաստիճանը,  այն պետք է լինի ոչ շատ տաք, և ոչ` սառը, նորմալ ջերմաստիճանի ջուրը չի գրգռում գլխամաշկը:

Մազերին օգուտ չեն բերում տարբեր շամպունների քիմիական բաղադրիչների ազդեցությունը։ Եթե շամպունը գնում եք սովորական խանութում, ապա ընտրեք թափանցիկ և ջրիկ շամպուն, վերջինիս մեջ քիմիական բաղադրիչներն ավելի քիչ են:
Փորձենք մի քիչ հանգամանալից խոսել սանրերի մասին: Այսօր խանութներում մեծ ընտրություն կա, սինթետիկ նյութերից պատրաստած սանրերը շատ են և  էժան, սակայն դրանց պատճառով վնասված մազերի խնամքն արդյունքում շատ թանկ է լինում: Մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել փայտե կամ բնական մազից պատրաստված սանրեր, դրանք չեն քերում գլխամաշկը, այլ մերսում են և ավելի լավ սանրում մազերը: Սանրի ատամիկների ծայրերին պետք է փոքր գնդիկներ լինեն, որպեզի մաշկը չվնասվի:

Մազերը  չլիցքավորվելու համար պետք է ընտրել հակաստատիկ սանր՝ էբոնիտից կամ հաճարենու տաշեղների և պլաստիկի համաձուլվածքից: Պետք  չէ օգտագործել մետաղե կամ պլաստմասսայից սանրեր, հենց դրանցից են մազերը լիցքավորվում, ճյուղավորվում ու կոտրատվում: Այս սանրերը շատ շուտ են կեղտոտվում, հետևաբար մազերը ևս արագ կեղտոտվում ու ճարպոտվում են: Չոր և բարակ մազերին հարմար են սիլիկոնե սանրերը, դրանք լավ սանրում են մազերը և կանխում լիցքավորումը:

Որքան հնարավոր է`քիչ օգտագործեք վարսահարդարիչ, մազերը, միևնույն է, կչորանան, ինչու արագացնել այդ գործընթացը: Փորձեք մազերը լվանալ և  չորացնել այն ժամանակ, երբ ոչ մի տեղ չեք շտապում, չէ՞ որ գեղեցկությունն արժե ավելին, քան խնայած ժամանակը։

Մազերի տնային դիմակներ


Մազերի տնային դիմակները օգնում են նաև կոտրատվող մազերի դեպքում: Առաջին հերթին պետք է կանոնավոր կերպով օգտագործել գերչակի և ուղտափուշի յուղ` խառնել հավասար քանակությամբ (1- ական Ճաշի գդալ,), և մերսել գլխամաշկը շաբաթը երկու անգամ, լվանալուց կես ժամ առաջ:

Մազերը սնուցում և ամրացնում է խմորիչով դիմակը։ Մեկ ճաշի գդալ խմորիչը խառնել նույն քանակությամբ բույսերի (երիցուկի, արևքուրիկի և այլ) եփուկի  հետ, հետո ավելացնել հարած ձվի դեղնուց, և ստացվածը թողնել 1-1,5 ժամ։ Այս ընթացքում խմորիչը կհասունանա, հետո զանգվածին ավելացնել մեկ ճաշի գդալ ուղտափուշի յուղ և 2-3 կաթիլ գրեյփֆրուտի եթերայուղ: Դիմակը քսում են սկզբում մազարմատներին, ապա տարածում մազերի ողջ երկարությամբ, գլուխը ծածկում պոլիէթիլենային թաղանթով ու հաստ սրբիչով, թողնում 30-40 րոպե, հետո լվանում տաք ջրով:


Դիմակ թզով և կաթով։ Թզի չիրը լվանալ, չորացնել, մանրացնել հարիչով (բլենդեր), ավելացնել 200 մլ տաք կաթ, դնել մարմանդ կրակի վրա` խառնելով եռացնել: Եփել 10-15 րոպե` մինչև միատարր զանգված ստանալը, հետո սառեցնել, քսել մազարմատներին ու փաթաթել գլուխը նախորդ դիմակի պես: Թողնել 30-40 րոպե, վերջեւմ լվանալ տաք ջրով:

Կոտրատվող մազերի դեպքում ամենաարդյունավետ միջոցներից մեկը հալվեով (ալոե) դիմակն է: Հալվեի տերևներն անցկացնել մսաղացով, ավելացնել գերչակի յուղ և մեղր (մեկ ճաշի գդալ), ձվի դեղնուց, կոնյակ (մեկ ճաշի գդալ) և հարել: Դիմակը քսել մաքուր մազերին, պահել մեկ ժամ, հետո լվանալ շամպունով ու տաք ջրով: Այս դիմակը պետք է օգտագործել շաբաթական մեկ անգամ` վեց շաբաթվա ընթացքում: 

Կոտրատվող մազերը բուժում է նաև կարմիր գինիով դիմակը:  Մեկ ճաշի գդալ գինին խառնել հում դեղնուցի հետ և քսել մաքուր, խոնավ մազերին, գլուխը փաթաթել թաղանթով ու սրբիչով, թողնել 15-20 րոպե, հետո լվանալ տաք ջրով: 


Այլ դիմակ: Վերցնել 3 ճաշի գդալ կարմիր գինի, 1-ական թեյի գդալ նշի յուղ և թարմ վարունգի հյութ,  50 գ սոխ: Սոխը քերել քերիչով, խառնել գինուն, ավելացնել վարունգի հյութն ու յուղը: Ստացված զանգվածը քսել գլխամաշկին ու տարածել մազերի ողջ երկարությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծայրերին: Թողնել տաս րոպե և լվանալ, փաթաթել մազերը սրբիչով: Սոխի հոտն անցկացնելու համար լվանալու ջրին ավելացնել կես կիտրոնի հյութ: Այս դիմակը պետք է դնել երկու ամսվա ընթացքում՝ 4-5 օրը մեկ: Ամեն ինչ ճիշտ կատարելու դեպքում մազերը կդադարեն կոտրատվել: Անհրաժեշտության դեպքում կուրսը կարելի է կրկնել մեկամսյա ընդմիջումից հետո: 

Բուսական յուղերից, մեղրից և ձվի դեղնուցից բացի կոտրատվող մազերը վերականգնում է նաև յուղոտ թթվասերը: Բուժիչ ազդեցությթւն ունի թթված կաթը, այն պետք է քսել գլխամաշկին, թաղանթով ծածկել և գլխարկ դնել, սպասել կես ժամ, հետո գլխին քսել կաթի մնացած մասը, սպասել ևս կես ժամ ու լվանալ գլուխը:

Եթե մազերը կոտրատվում են, պետք է հաճախ օգտագործել մազերի ցայման միջոցներ  խոտաբույսերով՝ նանայի, լորենու ծաղկի, կեչու տերևների և այլ  եփուկներով:

Շամպուններն ու բալզամներն ընտրելիս պետք է նախապատվությունը տալ նրանց, որոնց մեջ կան վերականգնող բաղադրիչներ՝ B խմբի վիտամիններ, ցորենի ածիկի, երիցուկի, լորենու էքստրակտներ, լեցիտին, հինա, գարեջրի խմորիչներ:    Այս բաղադրիչներով բուժիչ բալզամները քսում են մազերը լվանալուց հետո և չեն լվանում, դրանք վերականգնում են մազերը, ամրացնում wu ստեղծում վերին  պաշտպանիչ շերտ:


Թվարկված բոլոր միջոցները կարող են զգալիորեն բարելավել մազերի վիճակը, սակայն դրանք  պետք է կիրառել համալիր կանոնավոր կերպով: Հակառակ դեպքում ստացված արդյունքը ժամանակավոր կլինի:


http://www/beauty/beautiful-body/hair-break.html

Սկզբնաղբյուր. inmoment.ru
Լուսանկարը. isabelloseweight.info
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

nelli

29.01.2016

nerecek isk miazhamanak kareli e ogtagorcel tarber dimakner

Մեդ-Պրակտիկ

01.08.2013

Հարգելի Հեղինե, բարև Ձեզ, մազերը ցանկալի է լվանալ շաբաթը 2 անգամից ոչ ավել։ Ցանկալի կլինի փորձել մի դիմակը մի քանի անգամ և արդյունք չստանալու դեպքում միայն անցնել մյուսին։ Այսպես Դուք կարող եք գտնել Ձեր մազերի համար արդյունավետ ազդեցություն ունեցող դիմակը։ Որոշ արդյունք ունենալուց հետո նաև երբեմն-երբեմն փորձել մյուսները։

 

hexine

28.07.2013

isk mi harc kareli e ajs nshvac bolor dimaknery miajamanak ogtagorcel orinak aysor meky vaxy myusy ev ardjoq vnas chi ta

Մեդ-Պրակտիկ

04.06.2013

Հարգելի Լիանա,բարև Ձեզ, թթված կաթն այնքան, որքան անհրաժեշտ է գլխի մազերին ամբողջությամբ քսելու համար։

liana

04.06.2013

barev dzez isk ttvats kat@ motavorapes inchqan lini

Մեդ-Պրակտիկ

08.04.2013

Հարգելի Էդիկ, բարև Ձեզ, դեղատնային տեղեկատուներով փորձեցինք պարզել, ցավոք, դրական պատասխան չստացանք։

Qristinee

06.04.2013

mi harc isk ուղտափուշի յուղ-dexatnerum kan?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ